|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:
Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ: