|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:
Նախագահ Սահակյանը ողջունել է երգչուհուն արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: