|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի օգոստոսի 19-ին մեկնարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։ Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։
Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն: Չէ՞ որ մեծ շոուով կալանավորեցին 18 անձի, ամիսներով կալանքի տակ պահեցին, իսկ Բագրատ սրբազանը դեռ տնային կալանք է կրում:
Հիմա պարզվում է՝ ապացույց չկա, գործը կեղծ է, եւ այդքան քննիչ ու դատախազ գործ կարելով` քաղաքական պատվեր կատարելով են այսքան ժամանակ զբաղված եղել: