|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր հասարակության մեջ, հասարակական քաղաքական կյանքում քննարկվում է՝ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Դա իսկապես հեղափոխությո՞ւն էր, թե՞ Հայաստանից դուրս՝ ինչ-որ գրասենյակում գրված՝ յուրահատուկ ռեժիսուրայով սցենար. «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ միանշանակ գնահատական չկա:
Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ նա նշեց. «Փաստ է, որ Արցախյան հարցը մտել է փակուղի։ Ընդդիմադիր ժամանակ եղած պոպուլիզմը տեղափոխվեց նաև իշխանության ընթացք և Արցախի հարցը տարավ պոպուլիստական դաշտ։ Ասվեց, որ պետք է ընդունել այնպիսի որոշում Արցախի հարցում, որ բավարարի երեք կողմերին. դա ասվում էր Եվրոպայի համար։ Բայց Հայաստանի համար հայտարարվում է՝ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Այս երկու հակադիր, իրար ժխտող, մերժող պոպուլիստական ձևակերպումների արանքում, իսկապես, Արցախի հարցը փակուղի է մտած»։
Մանրամասն՝ տեսանյութում: