կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 20:06
Հասարակություն Քաղաքական

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա, իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա, իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը գրում է․

«Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի, բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ կնոջ վրա և նրա երեք երեխաների ներկայությամբ կրակում կնոջ ոտքին։

Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ սահմանապահներ, ոչ ԱԱԾ…

Ունենք միայն Փաշինյանի իշխանությունը ամուր պահող ուժայիններ։ Ուրիշ ոչինչ չունենք։

Սահմանամերձ շրջանների բնակիչները կարող են միայն աղոթել, որ նման դեպքերը հաճախ չլինեն։

Թեև ի՞նչ սահմանամերձ. նա կարող էր երկու օրում նաև Երևան հասնել»։