|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին` հաղորդում է haberturk.com կայքը:
Երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող խոսակցության ընթացքում դարձյալ քննարկվել են 75 մլրդ դոլար շրջանառությամբ առևտրային նպատակները, գնահատվել ձեռնարկվող քայլերը: Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել Սիրիայի իրադրության վերաբերյալ և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու մասին:
Թուրքիայի նախագահն առաջարկել Ռուսաստանից Ս-400-ների գնման խնդրով աշխատանքային խումբ ստեղծել: