|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը մի շարք ճգնաժամային կետերում, այդ թվում` նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն` Կրեմլի կայքին հղումով:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումների շարունակման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Թրամփի խոսնակ Սառա Սանդերսը պատմել է, որ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ տնտեսական բարձր ցուցանիշները փաստելու համար: