|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։
«Կիևի և Նիկոլաևի մարզերում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված գույքով բեռնված լոգիստիկ կենտրոններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել ծանրաքաշ տեխնիկայի կուտակման վայրին։
«Չեռնոմորսկ» նավահանգստում ոչնչացվել է ռազմական նշանակության տեխնիկական գույք տեղափոխող չորաբեռն նավ։ Սև ծովի՝ Օդեսայից արևելք ընկած հատվածում խոցվել են ևս մեկ չորաբեռն նավ և տանկեր, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, տեղափոխում էին անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ, զինամթերք և վառելիք՝ Ուկրաինայի զինված ուժերի համար»,-ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։