|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Օմանի հետ համատեղ հայտարարությունը գտնվում է պատրաստման վերջին փուլում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրների միջև բանակցությունները տևել են մոտ երկու ամիս։
«Առաջարկվող նավագնացության երթուղու աշխարհագրական կոորդինատները արդեն համաձայնեցված են, և եթե գործընթացը չխաթարվի երրորդ կողմերի կողմից, համատեղ հայտարարությունը շուտով պատրաստ կլինի։
Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը։Դրա փակմանը հանգեցրած պատճառները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները, մնում են չլուծված։
Մենք այս շաբաթվա վերջում չենք պլանավորել ԱԳ նախարարի կամ խորհրդարանի նախագահի այցեր Պակիստան կամ Կատար։
Իհարկե, Պակիստանը և Կատարը շարունակում են լարվածությունը նվազեցնելու իրենց ջանքերը, և Իրանը նույնպես պահպանում է կապը նրանց հետ և փոխանակում է կարծիքներ»,-նշել է Բաղային։