կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 19:45
Աշխարհ

Ռումինիայում ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

Ռումինիայում ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

Ռումինիայի Լունկավիցա շրջանի անտառապատ տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, որից հետո հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը, Ռումինիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հաղորդագրություն է ստացել Տուլչեայում ԱԹՍ-ի կործանման մասին։

Զինվորականների տվյալներով՝ օդային թիրախը չի հայտնաբերվել MApN ռադիոտեղորոշման համակարգերի կողմից, քանի որ այն շատ ցածր է թռել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ նյութական վնասներ չկան։

Ազգային պաշտպանության նախարարության խումբն ուղղաթիռով ուսումնասիրում է տարածքը։ Դեպքի վայր են մեկնել նաև հրշեջներ։