|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Արդեն ավարտվել է բուհերի առկա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր: Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե «փրկում են» Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով: Մինչդեռ անգամ կրթաթոշակը չի օգնում. այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Ընդունելության հիմնական փուլում 68 դիմորդից ընդամենը 20-ին է հաջողվել հաղթահարել ընդունելության շեմը եւ դառնալ ագրարայինի ուսանող: Եվս 9 ուսանող ընդունվել է թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթի արդյունքում: Ի դեպ, այս վիճակն ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի հիմնած «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը։