|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքները պարզ կդառնան առաջիկա 48 ժամվա ընթացքում:
«Մենք այդ մասին կիմանանք 48 ժամից», - ընդգծել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները։
Թրամփի խոսքով՝ եթե Իրանը կրկին հետ կանգնի իր դիրքորոշումից, ապա «խիստ կպատժվի»։ «Նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են», - նշել է նա:
Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն այսպես թե այնպես մասամբ բաց է։
«Մենք լիովին վերահսկում ենք նեղուցը», - հավելել է Թրամփը: