|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի Տրապիզոն նահանգում ԱԹՍ է ընկել՝ հագեցած 5 կգ պայթուցիկով։
Ինչպես հայտնում է Sabah-ը, ըստ մասնագետների նախնական գնահատման՝ անօդաչուն Ուկրաինայի ԶՈՒ-ին է պատկանում։
ԱԹՍ-ն անտառային հատվածում է ընկել, սկզբում բախվել է ծառերին, հարվածից՝ պայթել։ Տուժածներ, նախնական տեղեկությունների համաձայն, չկան։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի սևծովյան ափերի մոտ անցած շաբաթ ևս 2 անօդաչուներ են ընկել, դրանց բեկորներն ուղարկվել են տեխնիկական փորձաքննության՝ պարզելու՝ որ երկրին են պատկանում ԱԹՍ-երը։