Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզպետարանը արդեն 10 տարի է, ինչ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ- փառատոնը, որն աշխուժություն է առաջացրել հատկապես աշակերտության շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց«Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 20 հաղթողները:
Ժյուրին ղեկավարում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ:
Մրցույթ-փառատոնի հաղթողներ ճանաչվեցին Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Վահանյանը՝ 1-ին մրցանակ, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Սպարտակ Պետրոսյանը՝2-րդ մրցանակ, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերինե Գարգրցյանը՝ 2-րդ մրցանակ,Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սրբուհի Վարդանյանը՝ 3-րդ մրցանակ, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Պայծառ Ավետիսյանը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Նարեկ և Ժիրայր Մելքոնյանները՝ 3-րդ մրցանակ: Լավագույն մասնակցության համար հաղթող են ճանաչվել Հայրավանքի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները:
Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հավաստագրեր, գրքեր, հուշանվերներ եւ մասնակիցների նկարներով բուկլետներ: Խրախուսվեցին նաեւ ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հայրավանքի միջնակարգ ու Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները:
Ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանն արժեւորեց բարբառների պահպանումն ու տարածումը եւ շեշտեց, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ հաճախակի պիտի կազմակերպվեն, որպեսզի մեր լեզվի հարստության մի մասը կազմող բարբառները շարունակեն հարատեւել: