Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թբիլիսիում Վրաստանի կրթության և գիտության նախարարության դիմաց Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախաձեռնությամբ պիկետ են անցկացրել, որպեսզի Վրաստանի դպրոցներում կանխվի պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը: Մասնակիցները պարզել էին «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը» գրությունով պաստառներ. հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
«Ադրբեջանը երկրորդ տարին է՝ նոյեմբերի 8-ին նշում է այսպես կոչված «Հաղթանակի օրը», սակայն չի բավարարվել այս «տոնը» նշել սեփական երկրում և այժմ այն նշում է այլ երկրներում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, այդ թվում՝ Վրաստանում։ Ցավոք, պետք է նշել, որ Վրաստանի տարածքում անցկացվող տարբեր միջոցառումների շարքում Թբիլիսիի թիվ 64 հանրակրթական դպրոցում նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այս տոնին, որտեղ համարձակորեն և բացահայտորեն ընդունում է Ադրբեջանի հակահայկական վերաբերմունքը և տարածում պանթուրքիզմի գաղափարախոսությունը», – նման հայտարարությամբ են հանդես եկել պիկետի մասնակիցները:
Նաև պիկետի մասնակիցներն առհասարակ անընդունելի են համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը Վրաստանում:
«Որպեսզի վաղը ինչ-որ երեխա, ինչպես Ռամիլ Սաֆարովը, Վրաստանում չորոշի հանցագործություն կատարել՝ ազգային հերոս դառնալու համար: Կարծում ենք՝ նախարարությունը տեղյակ չի եղել այս ամենից, և բացի այդ, այս ամենին համապատասխան արձագանք կլինի, և կպարզվի նաև՝ արդյո՞ք այս դպրոցը միակն է, որտեղ նման «տոնակատարություն» է անցկացվել։ Վրաստանը միշտ եղել և մնում է չեզոք երկիր, որտեղ երկու ազգային փոքրամասնություններ ապրում են խաղաղ, և հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղության տանող Վրաստանի դերը, երկրի տարածքում նմանատիպ դրսևորումները չեն նպաստում այդ խաղաղության հաստատմանը», – ասված է պիկետի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ: