|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սամվել Կարապետյանն այն գործիչն է, այն բարերարն, ով երբեք չի խզել կապն իր հայրենիքի հետ ու հողի վրա պատկերացնում է մեր երկրում կատարվելիքը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Նա այն բացառիկ բարերարն է, ով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ողջ պատմության ընթացքում ամենախոշոր նվիրատվություն է կատարել, 70 միլիոն ԱՄՆ դոլար։
Պետք է մեր հայրենակիցն այս մարդու մասշտաբը հասկանա, հասկանա, թե այս մարդն ինչ մասշտաբի կարող է բարենորոգել մեր հայրենիքը»,-նշել է նա։
Մելոյանը հավելել է, որ Սամվել Կարապետյանի բարեգործություններն այնքան մեծաքանակ են եղել, որ կարելի է ոլորտների բաժանել:
«Օրինակ՝ առողջապահության բնագավառ: Պարոն Կարապետյանը 25 միլիոն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցը վերազինելու, վերակառուցելու ուղղությամբ և այդ հիվանդանոցը տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ»,-մանրամասնել է Գոհար Մելոյանը։