Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
«Կառավարությունը հերթական անգամ հրատապության կարգով է բերում մի փոփոխություն, որը բխում է 2017 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքից»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողվում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կառավարությունը օրենքի հրատապությունը տեսնում է ԱԱԾ բարձրագուն ղեկավար կազմին հանրային ծառայող դարձնելու մեջ, այնինչ 2023 թվականի մայիսից ՀՀ-ն չունի սահմանապահ զորքերի հրամանատար»,-հայտարարեց Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ այսքան ամիսների ընթացքում կառավարության համար հրատապ չի եղել գտնել սահմանապահ զորքերի հրամանատար, այն դեպքում, երբ սահմանապահ զորքերը ոչ թե միայն սահման պաշտպանելու գործողություններ են իրականացնում, այլ շատ հատվածներում նաև մարտական ծառայություն են անցկացնում։
Անդրադառնալով օրենսդրական փոփոխության հիմնական դրույթին՝ Գեղամ Մանուկյանն ասաց.
«Ստեղծվելու է շատ կազուսային իրավիճակ։ Սահմանապահ զորքերի հրամանատարին նշանակում է ՀՀ նախագահը, վերջինս իր նշանակման կարգավիճակով ավելի բարձ է դառնում, քան իր վերադասը, որին նշանակում է ՀՀ վարչապետը»։