|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին մայիսի 13-ին «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։
Նրանցից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը՝ «հանուն Փաշինյանի»։
Ուսուցչուհիներից մեկը՝ Վարդիթեր Գրիգորյանը, հայտարարել է, որ բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին տուն են ուղարկել. նա սրա մեջ որևէ վատ կամ արտառոց բան չի տեսել։
Նա հավելել է, որ իրենք նախապես էին պատրաստվել այդ օրվան։ Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը պարզել էր, որ Ապարան համայնքի դպրոցների, մասնավորապես՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսուցիչներն ու աշակերտները, դասաժամերի ընթացքում նույնպես մասնակցում են Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական քարոզչությանը: