կարևոր
880 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 22:23
Հասարակություն

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել  Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,- նշված է հաղորդագրության մեջ: