|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իրանը տրամադրված է հարաբերությունների հետագա ամրապնդմանը Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նեիկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Երկու երկրներն էլ (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող իրադարձություններում: Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք` շարունակելու ամրապնդնել հարաբերություններն այդ երկրների հետ», - նշել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Բաղային նաև հայտնել է, որ Իրանը խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձավորարևելյան օրակարգի հարցերի շուրջ։
«Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի՝ այն երկրների հետ, որոնց հետ մենք կնքել ենք բազմաթիվ համաձայնագրեր։ Մենք խորհրդակցում ենք նրանց հետ տարածաշրջանային հարցերի շուրջ», - նշել է նա: