|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մայիսի 13-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում, մեծանուն երգահան, դեսպան Շառլ Ազնավուրի ներկայությամբ, բացվեց նրա անունը կրող զբոսայգի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, միջոցառմանը մասնակցում էին Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի պատգամավորներ և սենատորներ, արվեստի բազմաթիվ գործիչներ, Ազնավուրի հազարավոր երկրպագուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Իր ելույթում Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը նախ շնորհակալություն հայտնեց Շառլ Ազնավուրին, որ համաձայնություն էր տվել իր անունով զբոսայգի կոչելու, և նշեց, որ իր քաղաքի համար դա մեծ պատիվ է: Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և ֆրանսահայ կինոդերասան Ժակի Ներսեսյանը:
Ներկաներն այցելեցին նաև Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն, որից ոչ հեռու է գտնվում նորաբաց զբոսայգին:
Վալանսի բնակչության 10 տոկոսը ծագումով հայեր են: