|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժողովրդի հաշվին հարստություն է դիզել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Հերիք է ժողովրդի հաշվին հարստություններ դիզեք, Արարատ Միրզոյան։ Կառուցածդ դղյակները, 5000 դոլարանոց ժիլետդ, մտածում ես ` կատակի տաս անցնի ու գնա՞։ Մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարողանում գնել, տես հիմա ինչեր ունես», -ասել է Ալեքսանյանն ու առաջարկել Կոնջորյանի հետ միասին ժողովրդին բացատրել, թե ինչ կերպ կարելի է լավ ապրել, լավ տներ ունենալ, ինչո՞ւ մենակ նախարարները կարողանան դա անել։
Ալեքսանյանը խնդրել է այլևս կատակ չանել.
«Մեր ժողովուրդը ձեր կատակների արդյունքը ցավով զգացել է. տեղակալդ չէ՞ր, որ 2019 թ-ին Շուշիից կատակով նկար էր գցել, թե ամերիկացի գործարարներին բերել ենք հողերը ցույց տանք, որ հանձնենք։ Եթե կարող ես զբաղվի արտաքին քաղաքականությամբ այս երկու ամիսը, որ ԱԺ նախագահն էլ չասի , որմ Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը»։