Միասին կարող ենք
կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 18:24
Հասարակություն

Ամենօրյա ռեժիմով ակցիաներ ենք իրականացնելու.Դավիթի դասընկերները պահանջում են փոխել խափանման միջոցը

Ամենօրյա ռեժիմով ակցիաներ ենք իրականացնելու.Դավիթի դասընկերները պահանջում են փոխել խափանման միջոցը

2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթի Մինասյանի ընկերները, դասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝  ուշադրություն հրավիրելով Հայաստանում երիտասարդների նկատմամբ, մասնավորապես Դավիթի նկատմամբ կարատրված անարդարությանը։ 

Նրանք նշեցին, որ իրենց նպատակն է հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում իրենց դասընկերոջ հետ։ 

«Ակցիաները չեն ավարտելու մինչև մեր դասընկերոջ ազատությունը»,- ասաց Դավիթի ըներներից մեկը։ 

Նա նշեց, որ Դավիթն այժմ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, բայց կարող էր գտնվել իրենց հետ, պատրաստվել վերջին զանգին։

Դավիթի դասընկերները տարբեր լեզուներով նամակներ են հանձնել Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների՝ ուշադրություն հրավիրելով իրենց դասընկերոջ նկատմամբ կատարված ապօրինությանը։