կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 15:45
Հասարակություն

Երևան-Սևան ճանապարհահատվածում հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության ծառայության հերթապահություն

Երևան-Սևան ճանապարհահատվածում հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության ծառայության հերթապահություն

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն: Աշխատանքներին ներգրածվված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունները:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Նշենք, որ արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է  ՀՀ առողջապահության նախարարության  «թեժ գիծ» ծառայությանը: