Միասին կարող ենք
կարևոր
1234 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 18:05
Տարածաշրջան

Մոջթաբա Խամենեիին իրանցի ժողովրդին առաջին ուղերձն է հղել

Մոջթաբա Խամենեիին իրանցի ժողովրդին առաջին ուղերձն է հղել

Իրանը հավատում է իր հարևանների հետ բարեկամությանը և հարձակվում է միայն այդ երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա։Երկար տարիներ թշնամին աստիճանաբար ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում։ Մենք ստիպված ենք շարունակել հարվածել ռազմաբազաներին, չնայած որ կարծում ենք, որ մեր և մեր հարևանների միջև բարեկամությունը կարևոր է։ 

Այս երկրները պետք է լուծեն իրենց խնդիրը մեր ժողովրդի մարդասպանների հետ։ Ես խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ փակել այս բազաները, քանի որ նրանք արդեն պետք է գիտակցած լինեն, որ ԱՄՆ-ի անվտանգության և խաղաղության մասին պնդումները սուտ են։

Իրանը չի հրաժարվի նահատակների արյան վրեժ լուծելուց: Վրեժ է նախատեսվում ոչ միայն այաթոլլա Խամենեիի սպանության, այլև յուրաքանչյուր սպանված իրանցու, մասնավորապես՝ Մինաբում թափված անմեղ երեխաների արյան համար։

Իրանը փոխհատուցում կպահանջի երկրի վրա հարձակվողներից, և եթե նրանք հրաժարվեն, ապա կբռնագրի այնքան գույք, որքան անհրաժեշտ կհամարի կամ կոչնչացնի դրանք։

Խամենեին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին աջակցության համար և վստահեցրել, որ շարունակելու է իր նախորդների ճանապարհը:  Իրանը չի ձգտում էքսպանսիայի և գերիշխանության տարածաշրջանում, այլ ցանկանում է անկեղծ փոխըմբռնում հարևանների հետ, ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը: