|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Կիպրոսը չի ստացել Ռուսաստանից խնդրած ֆինանսական օգնությունը, սակայն կողմերը կշարունակեն բանակցությունները. Bloomberg գործակալությանը Մոսկվայից հայրենիք վերադառնալուց առաջ ասել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը:
«Կարծում եմ` մենք չկարողացանք աջակցություն ստանալ` ֆինանսական օգնությունը, որ ակնկալում էինք»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, կարող է վարկ տրամադրել, նաեւ վերանայել նախկին վարկի պայմանները:
Նախարարի խոսքերով` Կիպրոսը դեռ պատրաստ է չէ ամբողջությամբ հրաժարվել այդ տարբերակից, սակայն «հարկավոր է տուն վերադառնալ, քանի որ իրադրությունը լրջանում է»: