կարևոր
382 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-30 14:28
Հասարակություն

Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում Վահագն Չախալյանին

Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին։

Հիշեցնենք՝ առևտրականներն այսօր կրկին բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նրանք ահազանգում են, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը վերացման եզրին է։ Առևտրականները բողոքում են շրջանառության 5% հարկը կրկնապատկելու հունվարի 1-ին ուժի մեջ մտած որոշման դեմ։