կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 11:26
Աշխարհ

Սիրիայում փակել են ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ ճամբարը

Սիրիայում փակել են ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ ճամբարը

Սիրիայի Ալ-Հոլ ճամբարը, որը հայտնի էր այնտեղ բնակվող ԻՊ ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ թվով, փակվել է մարդկանց վերջին խմբին դուրս բերելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։

«Ալ-Հոլ ճամբարը փակվել է այնտեղից մարդկանց վերջին շարասյան մեկնելուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին խմբում ընդգրկված է եղել 17 ընտանիք՝ ընդհանուր 66 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

«Այս քայլն իրականացվել է վերաինտեգրմանն աջակցելու և ընտանիքներին իրենց կյանքն անվտանգ ու արժանապատիվ վերսկսելուն օգնելու ջանքերի շրջանակում»,-հայտարարել է աղբյուրը Սիրիայի անվտանգության ծառայությունից։

Սիրիական լրատվամիջոցները փետրվարի 17-ին հայտնել էին, որ Ալ-Հոլ ճամբարի (որտեղ պահվում էին ԻՊ* ահաբեկչական կազմակերպության անդամները) հարյուրավոր բնակիչներ տեղափոխվել են Հալեպից հյուսիս գտնվող Ախթարին քաղաքի ճամբար։

Financial Times թերթը փետրվարի 19-ին հայտնել էր, որ Ալ-Հոլ ճամբարի ավելի քան 24 հազար կալանավորներ «անաղմուկ անհետացել են», երբ այդ տարածքն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները հունվարի 20-ին հայտարարել էին Ալ-Հոլ ճամբարից իրենց ստորաբաժանումների դուրսբերման մասին՝ միջազգային հանրությանը մեղադրելով մի քանի տասնյակ պետություններից սերող հազարավոր ԻՊ* ահաբեկիչների խնդիրը լուծել չցանկանալու մեջ։