|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«ՀայաՔվե»-ն քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին։
Ընդառաջ գնալով մեր բազմահազար հետևորդների և աջակիցների հորդորներին` «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:
Փետրվարի 15-ին կայացել է մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում է կայացվել` մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին:
Փետրվարի 18-ին «ՀայաՔվեի» մեծ թիմը մամուլի ասուլիսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկը, կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը:
Միացե՛ք մեր թիմին, միասի´ն կերտենք վաղվա մեր հաղթանակները։