|
Փոխարժեքներ
11 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։
«Ստեփան Արտակի Ասատրյանի հայցադիմումն ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին վերադարձնել»։
Հայցադիմումները վերադարձնելու որոշումները կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։
Հայցադիմումներում առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 1. Արամայիս Դավթի Թախմազյանի հայցադիմումն ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 02.12.2025թ. հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Թալինի տարածաշրջանի հոգևոր Հովվի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին վերադարձնել: 2. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել հայցվորին: 3. Հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար հայցվորին տրամադրել եռօրյա ժամկետ՝ սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից: 4. Հայցվորին պարզաբանել, որ թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը: 5. Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան հայցվորների կողմից` այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։