|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ Վարչական դատարանը երեկ երկրորդ անգամ հետ է վերադարձրել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերալ քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու մասին «Բարև Երևան» խմբակցության 2 հայցադիմումները:
Նշենք, որ այդ հայցադիմումներում ներկայացված էին մեկ տասնյակից ավելի խախտումներ, որոնք առնչվում էին Երևանում տրանպորտի ուղեվարձի բարձրացմանը:
Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի խոսքով` հայցադիմումների մերժումն ապացուցեց, որ Հայաստանում արդարադատությունը սպանվել է և սպանվում է, իսկ դա արվում է պատվերով, բացահայտ ցինիզմով և լկտիությամբ:
«Ամեն անգամ մենք հասկանում ենք, որ նման կատարածուներն ուղղակի մեզ ասում են, որ դուք անելիք չունեք այս երկրում»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ հայցադիմումները մերժած դատավոր Արծրուն Միրզոյանի հարցը պետք բարձրացվի Արդարադատության խորհրդում, որպեսզի նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:
«Մենք պետք է ամեն ինչ անենք` ՀՀ արդարադատությունը խլելու համար նման դատավորի ճիրաններից: Նա իրավունք չունի կրելու դատավոր բարձր կոչումը և ցինիզմով մեկնաբանելու օրենքը և թքելու հասարակության երեսին` կանաչ լույս վառելով նրա հարստահարման և ունեզրկման վրա»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով` իրենք անպայման վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում: