|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել։ ԱՄՆ փոխնախագահին ուղեկցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կառավարության հաղորդագրությունները հակասական են։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հատարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կառավարության հաղորդագրությունների մեջ նշված է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Սակայն նկարներն այլ բան են փաստում․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։