|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։
Հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։