|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.33 |
| EUR | ⚊ | € 443.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.8394 |
| GBP | ⚊ | £ 511.62 |
| GEL | ⚊ | ₾ 141.16 |
Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։
«Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30: Սուրբ Պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը: Մաղթում ենք հավատավոր մեր ժողովրդին շնորհառատ օրհնություններ և աղոթական տրամադրություն, որպեսզի նման զազրելի իրողություններն այլևս տեղ չգտնեն մեր կյանքում ու ձեր աղոթքների շնորհիվ մեր եկեղեցու և հայրենիքի մեջ հաստատվի Քրիստոսի խաղաղությունը»,- նշվում է հայտարարության մեջ։