|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։
•Այս ընթացքում հետաքրքրական իրողություն է տեղի ունեցել` ընդդիմադիր դաշտի հատվածավորումը (ֆրագմենտացիան) բերել է մի պարադոքսալ արդյունքի, երբ իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ Մեկին բանտարկես, մյուսը դուրս կգա, և այդպես շարունակ:
Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, նախկինում էլ բազմիցս բանտարկել է ընդդիմադիր առաջնորդներին, նրանք պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը:
•Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը, տասնյակ այլ հարգարժան անձինք ազատազրկված են, և նրանք պետք է պատրաստ լինեն ընտրարշավին մասնակցելու նույնիսկ բանտախցից»: