Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանդույթի համաձայն` ընտրություններից առաջ ՀՅԴ-ն հանդիպում է իր համակիրների հետ «Մոսկվա» կինոթատրոնում` ամփոփելով քարոզարշավը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ վերջնական հանրահավաքը տեղի կուենա այսօր,` ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող Ազնավուրի անվան հրապարակում:
Համակիրների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխսվորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ իրենց գերխնդիրն ընտրությունների օրը ստացած քվեն պահպանելն է:
«Ձեր ձայնը պահելու ամենամեծ հնարավորությունն ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելն է: Մենք ունենք իրական թիմ, մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին, մարդիկ, ովքեր կարող են անկաշառ հետևել, որպեսզի ընտրություններն անցնեն արդար: Մենք պետք է հենվենք մեր ընկերների և մեր համակիրների վրա: Մենք ամեն տեղամասում երկուական ներկայացուցիչ ունենք»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց, որ եթե նրանցից մեկն էլ «պինդ կանգնի» տեղամսսում, կարող է թույլ չտալ, որպեսզի իշխանություններն իրականսցնեն այն ընտրակեղծիքները, որ նախատեսում են: