կարևոր
11917 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 17:27
Տարածաշրջան

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովին

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովին

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել Եվրամիության ընդլայնմանը նվիրված համաժողովին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Բրյուսելում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«ԵՄ ընդլայնման վերաբերյալ ավելի վաղ հրապարակված զեկույցում Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ այժմ Վրաստանը համարում է միայն Եվրամիությանն անդամակցության անվանական թեկնածու: Եվրոպական հանձնաժողովը կարող է հաստատել, որ Վրաստանը հրավիրված չէ ընդլայնմանը նվիրված համաժողովին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մերսիեն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին մեղադրում է ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից հետ կանգնելու համար։

ԵՄ ընդլայնման աջակցության Եվրոպական հանձնաժողովի համաժողովը կկայանա նոյեմբերի 18-ին Բրյուսելում՝ թեկնածու պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: