կարևոր
2260 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-10-15 14:08
Հասարակություն

Աշտարակում այսօր 2 հուղարկավորություն է եղել, 2-ն էլ՝ առանց քահանայի

Աշտարակում այսօր 2 հուղարկավորություն է եղել, 2-ն էլ՝ առանց քահանայի

Աշտարակում այսօր 2 հուղարկավորություն է եղել, բայց առանց քահանայի, @ArmeniaSputnik-ին հայտնել են «Դամբարան» սգո սրահի տնօրեն Արա Ղալաչյանը։

«Այսօր 2 թաղում է եղել, 2-ին էլ հոգևորական չի եկել, չնայած հարազատները սպասում էին»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահ մարմինները ձերբակալություններ են կատարում հոգևորականների շրջանում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: