կարևոր
355 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 15:08
Հասարակություն

Գորիսի կենտրոնական հատվածում, ոստիկանության դիմաց վթարված մեքենաների գերեզմանոց է դարձել․ գորիսեցիների ահազանգը

Գորիսի կենտրոնական հատվածում, ոստիկանության դիմաց վթարված մեքենաների գերեզմանոց է դարձել։
Տևական ժամանակ է կայացված մեքենաները անհարմարություն են ստեղծում ոչ միայն երթևեկող ավտոմեքենաների այլև հետիոտների  համար ևս։ Վթարված մեքենաներով լցված են հարակից  փողոցները, մայթերն ու անգամ շենքերի բակերը։

Կայացված մեքենաներն ամենաշատը խնդիր են  առաջացնում տարածքում   գտնվող շենքի բնակիչների համար։
Թեև 50֊ից ավել բնակիչ ստորագրությամբ դիմել է համայնքապետարան, սակայն տեսախցիկի առջև հարցը բարձրացրեց միան Լևոն Արշակյանը։
Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենք էլ են անհանգստացած խնդրով։ Նրա խոսքով հարցը քննարկել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։

Առուշանյանը արդեն գործնական քայլեր ձեռնարկել է. Հարցի լուծման միտմամբ Ավագանու նիստով տարածք է տրամադրել, որ խնդրահարույց մեքենաները տեղափոխվեն այնտեղ։

Տրամադրված տարածքի հարթցման աշխատանքներից և փաստաթղթային գործընթացների ավարտից հետո քաղաքի կենտրոնն ու շենքերի բանկերը  կմաքրվեն դիակ մեքենաներից։

Մանրամասն՝ տեսանյութում։