կարևոր
595 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 22:27
Հասարակություն

Ինչ անել, եթե որևէ անձ «WhatsApp»-ում հանդես է գալիս Ձեր անունից․ ՀՀ ՆԳՆ

Ինչ անել, եթե որևէ անձ «WhatsApp»-ում հանդես է գալիս Ձեր անունից․ ՀՀ ՆԳՆ

ՆԳՆ կիբեռոստիկանությունից հայտնում են․

«Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից:

Տարբերակ 1. Դիմել «WhatsApp»-ի  ադմինիստրացիա:

Անցնելով այս հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացրնել անգլերեն լեզվով:

Ստորև ներկայացված տեքստը կարող եք օգտագործել Ձեր բողոքի ժամանակ․

Dear WhatsApp Team

I am writing to report a fraudulent account (Այստեղ գրեք այն հեռախոսահամարը, որը օգտագործում է Ձեր լուսանկարը, օրինակ` +635023773797 ) that is impersonating another person and using their name and photos to deceive people and steal money.

Please let me know if you need any additional information or evidence from my side to assist in your investigation.

Thank you for your prompt support.

Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ.փոստին կստանաք  հաղորդագրություն, և Ձեզանից կարող են պահանջել հավելյալ տեղեկատվություն (օրինակ՝ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ): Այն տրամադրելուց հետո «WhatsApp» -ի ադմինիստրացիան գրեթե բոլոր դեպքերում բլոկավորում է կեղծ հաշիվը

Տարբերակ 2. Եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու հարցում, դիմեք մեզ»։