|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական» նիստը։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից:
Պաշտպանությանն ավելի վաղ ներկայացվել են իրենց միջնորդությունների վերաբերյալ որոշ վճիռների քաղվածքներ, և այժմ փաստաբանն ու պաշտպանյալը ցանկացել են ծանոթանալ մնացած հատվածին:Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Այնուհետև ելույթ են ունեցել «տուժածները»։
Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: