կարևոր
2191 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-26 13:51
Հասարակություն

Պաշտոնանկ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության պետը

Պաշտոնանկ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության պետը

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է, որ այսօր պաշտոնանկ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը: Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից:

«Բդոյանի ազատումը պայմանավորված է Փարաքարի համայնքապետի սպանության դեպքով»,- գրել է Լիա Սարգսյանը:

Լիա Սարգսյանը քիչ առաջ նաև գրել է․ «Իրավապահ համակարգի իմ աղբյուրները հայտնում են, որ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում:

Կասկածյալը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրը»:

Հիշեցնենք՝ ավելի ուշ MediaHub-ի գրել էր, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել  են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Մեզ ասացին, որ իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով: