|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Չինաստանն անվանել է ապագա գերտերություն և կոչ է արել ԵՄ-ին Չինաստանի հետ հարաբերություններում ստեղծել միասնական ռազմավարություն:
«Չինաստանն ապագա գերտերություն է, Չինաստանը՝ Գերմանիայի ամենամեծ առևտրային գործընկերն է: Մենք չպետք է սահմանափակենք Պեկինի հետ երկխոսությունը միայն տնտեսական և առևտրային հիմնահարցերի շուրջ, մեզ պետք է միասնական եվրոպական ռազմավարություն՝ մեր ազատ արժեքները պաշտպանելու համար », - մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Չինաստանի դեմ առաջադրված մեղադրանքների քննարկման ժամանակ`կապված նոր տեսակի կորոնավիրուսի ծագմանը, Մաասը հիշեցրել է, որ շատ երկրներ սխալներ են թույլ տվել վիրուսի դեմ պայքարում հիվանդության տարածման առաջին շաբաթներին:
«Իհարկե, մեզ անհրաժեշտ է լիարժեք թափանցիկություն, որպեսզի կարողանանք պարզել վիրուսի ծագումը: Վստահ եմ, որ ի վերջո դա բխում է նաև Չինաստանի շահերից», - նշել է գերմանացի նախարարը:
Գերմանիայի արտգործնախարարը հավելել է, որ սեպտեմբերին նախատեսված ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի հետաձգումը կապված է բացառապես համաճարակի հետ: Ըստ Մաասի, արդյունքներին կարելի է հասնել միայն անձնական տեսակցության միջոցով, և այս կապակցությամբ նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովը տեղի կունենա մինչև տարեվերջ: