կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 11:45
Հասարակություն

Կարեն Սարուխանյանը թող սպասի՝ «Всему своё время», ամոթ էլ է, որ իջնեմ իր մակարդակին․ Վարդան Ղուկասյան

Սպասեք, «Всему своё время»։ Ես իրեն անդրադառնալ չեմ էլ ուզում, իրեն ճանաչում են, գիտեն՝ ինքն ով է, ինչքան քաշ ունի, ինձ էլ գիտեն։ Ամոթ էլ է այդ մակարդակին իջնեմ։ Ի՞նչ ասեմ մեկին, ով հենց հետը խոսում ես, գոռում է՝ միլիցիա։ Ոստիկաններն էլ են հոգնել նրանցից։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Կարեն Սարուխանյանի հայտարարություններին։

Անդրադառնալով իր և որդու նկատմամբ հետապնդումներին՝ Ղուկասյանն ասաց, որ չի տեսել մի երկիր, որն այդքան հոգս պատճառի իր ժողովրդին։

 «Ես չեմ տեսել մի երկիր, որն այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ինձ կարո՞ղ եք ցույց տալ աշխարհում մի երկիր, որ այսքան բնակչության  ունեցող ժողովուրդն այսքան դատական խնդիրների մեջ լինի»,- նշեց Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։