Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«2020թ սեպտեմբերի 10-ն առանց չափազանցնելու ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար:
Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս:
Ճնշումն ահռելի էր. թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հանուն արդարության պետք է նշել,որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում:
Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես:
Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների(մասամբ ասվել է արդեն),այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է.
ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմ քայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու...
Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»
հ.գ. կարևոր բացթողում էի թույլ տվել. Տիգրան Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը ևս այն քիչ պատգամավորներից էին, ովքեր չհամաձայնեցին մասնակցել պետական դավաճանությանը: Առաջինը վայր դրեց մանդատը, երկրորդն էլ շարունակեց պայքարն անկախ պատգամավորի կարգավիճակում»։