|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 18։00-ն։
Հանձնաժողովից հիշեցնում են, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հղումով։