Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխարինվեց գրավով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Ի դեպ, դատախազը պահանջել էր, որ գրավ կիրառելու դեպքում չափ սահմանվի 5 մլն դրամը։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։
Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։