Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Այս պահին դատարանը լուծել է միայն Արամ Նավասարդյանի մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ արդեն լրացուցիչ լսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետև 2022 թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ՃՏՊ-ի վայրը լքելն այլևս հանցագործություն չէ, այսինքն տվյալ հանրային վտանգավոր արարքը ապաքրեականացված է, հետևաբար այդ հիմքով պատիճ չի նշանակվի, իսկ 242 րդ հոդվածի 2-րդ մասով, բնականաբար, նշանակելու է։
«Ըստ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքի նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով, նոր Քրեական օրենսգրքում ազատազրկումը 2-5 տարի ժամկետով, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է՝ տվյալ դեպքում կիրառելի է նախկին Քրեական օրենսգիրքը։
Անդրադառնալով Փաշինյանի մեկնաբանություններին՝ միջադեպի շուրջ՝ Ասլանյանն ասաց, որ Փաշինյանի խոսքերի արժանահավատությունը ստուգելու համար պետք է ներկայացնեն մեքենաների մեջ եղած ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է։ «Ես մտածում եմ,որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։ էդտեղ կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար ծածկվում է, օրինակ պաշտպանը ինչ է հայտարարում, ասում է՝ որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, այսինքն, գուցե մարդուն ասել են՝ արագացրու։ Սա է ամբողջ խնդիրը։ Ավելին, աշտպանական ելույթները, երբ լսում ենք՝ տպավորություն , որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազի մոտ։ Եթե այդպես է, ապա պաշտպանության կողմը և Արամ Նավասարդյանը պարտավոր են ցուցմունք տալ՝ արագության վերաբերյալ իրեն ցուցում տրվել է, թե ոչ»։
Մանրամասն՝ տեսանյութում։