|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Գրել էինք, որ Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեեւ նրանց հարաբերությունները հետագայում խզվել են:
Մեզ պատմեցին, որ սեւ կատու է անցել նաեւ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ։
Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին եւ այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:
Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, եւ նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ»։