|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ով փոխարինել է երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչ 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d\'Arménie ամսագիրը: Պատրիարքը կվերանվանվի` Ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի: Պաշտոնին հաստատվելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին Լիբանանում:
Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:
Հունիսի 25-ին կյանքի 75-րդ տարում վախճանվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել էր 1940 թվականի հունվարի 17-ին Կահիրեում: 1999 թվականից նա զբաղեցնում էր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը: